Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հայտարարությունը

25.12.2018, 20:26
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հայտարարությունը։
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրային հայտարարություններում պետք է ցուցաբերել զսպվածություն` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը։

Դեկտեմբերի 18–ին Մամեդյարովը հայտարարել է, որ փոխըմբռնում է ձեռք բերվել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած բանակցությունների ընթացքում։ Դեկտեմբերի 25–ին նա նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու ամենաբարձր մակարդակում տրամադրել նրան ինքնակառավարման իրավունք։ 

«Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը», – նշել է Նալղդալյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն», – ընդգծել է Աննա Նաղդալյանը։–0–