ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չորեքշաբթի` ուրուգվայցի իր գործընկերոջ Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ձեռնպահ է մնացել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:
Երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
«Դա բավաանին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում մեր ռազմագերի Ղազարյանին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ: Հաշվի առնելով հարցի նրբությունը` կարծում եմ, որ զերծ կմնամ այս հարցի շուրջ հայտարարությունից», - ասաց Մնացականյանը: