ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ գործընկերոջ հետ նոր հանդիպման մասին
04.04.2019,
16:44
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ գործընկերոջ հետ նոր հանդիպման մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ նախապատրաստվող հանդիպման մասին։
Մամեդյարովը Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն համաձայնեցված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները։
«Հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։Ամսաթիվը մենք միշտ հայտարարում ենք համաձայնեցված (Ադրբեջանի հետ – խմբ.) և չենք խախտում այդ սկզբունքը», – ասաց նաղդալյանը:-0-