Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունը

20.09.2016, 17:15
ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունը:

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել կառավարությունում>>

Մանուկյանը ծնվել է 1968 թ.-ի ապրիլի 8-ին: 1992 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, իսկ 1995 թ.-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանը:

1994 – 1995 թթ.-ին եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի հատուկ թղթակիցը:

1995 – 1997 թթ.-ին զբաղեցրել է Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտեի գործադիր քարտուղարի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի/խորհրդի քարտուղարի պաշտոնը:

1996 – 2001թթ.-ին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ:

1997 – 1998թթ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի/գլխավոր վարչության պետի պաշտոնում, ինչպես նաև` տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրենի պաշտոնում:

1998 – 1999թթ.-ին եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,1999 – 2001թթ.-ին` Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 2001 – 2003թթ.-ին եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:

2003 – 2004թթ.-ին զբաղեցրել է «Միցուբիսի» կորպորացիայի խորհրդատուի պաշտոնը, իսկ 2004 – 2011թթ.-ին և 2011 – 2015թթ.-ին` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2005 – 2008թթ.-ին եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայցորդ:

2012թ.-ին զբաղեցրել է «Թելասի» ԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2015-2016 թթ.-ին` «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

2016թ. սեպտեմբերի 20-ից նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Զինապարտ է: Տնտեսագիտության դոկտոր է: Անկուսակցական: -0-