ՀՀ կառավարությունը հրապարակել է աշխատանքից ազատված նախարարների անուները
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է այն նախարարների անունը, որոնց աշխատանքից ազատելու մասին հրամանագրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երեքշաբթի հանրահավաքին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով պաշտոններից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։-0-