Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը հունիսի 19–ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել

08.06.2018, 16:57
ՀՀ կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել։
ՀՀ կառավարությունը հունիսի 19–ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ որոշում է ընդունել ԱԺ խոսնակին առաջարկել հունիսի 19–ին ժամը 11։00–ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ։

Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նա նաև ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կետերը։

«Նիստի ժամանակ կառաջարկվի փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, մասնավորապես, «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին», «Բարեգործության մասին», «Հանրակրթության մասին» օրենքներում, ինչպես նաև մի շարք այլ օրինագծերում», – ասաց Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետը նաև նշեց, որ հնարավոր է` երկուշաբթի` հունիսի 11–ին ևս գումարվի կառավարության արտահերթ նիստ այլ օրինագծերը նախապատրաստելու համար, որպեսզի դրանք ևս ներառվեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։–0–