ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն
17.11.2016,
12:35
Օրերս Հանրապետական կուսակցության անդամ դառնալու մասին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
«Մեր տեղեկություններով, մինչև ՀՀԿ համագումարը բոլոր նորանշանակ նախարարները կանդամագրվեն ՀՀԿ-ին։ Միակ նախարարը, ով մինչ այս պահը համառում է՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է», - գրում է պարբերականը։
Օրերս Հանրապետական կուսակցության անդամ դառնալու մասին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ՀՀԿ-ի առաջիկա նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը կդառնա կուսակցության անդամ և նույնիսկ կզբաղեցնի փոխնախագահներից մեկի պաշտոնը: -0-