Рейтинг@Mail.ru
USD
361.43
EUR
404.4
RUB
4.302
GEL
139.01
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահը քվեարկեց խորհրդարանական ընտրություններում

02.04.2017, 11:53
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի քվեարկեց խորհրդարանական ընտրություններում։
ՀՀ նախագահը քվեարկեց խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի քվեարկեց խորհրդարանական ընտրություններում։

«Ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի և այդ սահմանները լինեն անձեռնմխելի», – հայտարարեց նա լրագրողներին քվեարկությունից հետո։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շանսերը` Սարգսյանը նշեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ: Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, քվեարկության ընթացքում սարքը չի ճանաչել ՀՀ նախագահի մատնահետքը։ րքին: Սարքը չճանաչեց նախագահի մատնահետքը: Սերժ Սարգսյանի տվյալները համակարգ մուտքագրվեցի ձեռքով՝ մեխանիկական տարբերակով, մինչև որ սարքը տրամադրեց համապատասխան կտրոնը:–0–