Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+36

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու համար

03.07.2019, 15:36
Հայաստանում Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու համար:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու համար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին բացատրություն տալու համար վիզաների տրամադրման գործընթացի ձգձգման կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ըստ հայկական ԶԼՄ-ների, Հայաստանում Լեհաստանի դեսպանատունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում լրագրողին վիզա տրամադրելու հարցում, իսկ ԱԳՆ-ից դեսպանատուն ուղարկված նոտան հաշվի չի առնվել:

Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը դիտարկում է այդ հարցն ավելի լայն ընկալման մեջ` ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգի համատեքստում:

«ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս մարդկանց միջև կոնտակտների զարգացմանը և հետևողական կլինենք այդ հարցում: Մեզ համար անընդունելի է որևէ բացթողում այդ պայմանավորվածությունների դույթների իրականացման հարցում, և մենք խստորեն կդիտարկենք այդ հարցերը», - ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց նաև, որ Լեհաստանի դեսպանին ներկայացվել է Հայաստանի դիրքորոշումը:-0-