Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

02.11.2017, 12:53
Կարեն Կարապետյանն այսօր կմեկնի Տաշքենդ։
ՀՀ վարչապետը Տաշքենդում կմասնակցի  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:–0–