Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ վարչապետը կոչ արեց հենց հիմա հավաքվել ԱԺ–ի մոտ

02.10.2018, 19:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հենց հիմա բոլորին հավաքվել ԱԺ–ի շենքի մոտ։
ՀՀ վարչապետը կոչ արեց հենց հիմա հավաքվել ԱԺ–ի մոտ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հենց հիմա բոլորին հավաքվել ԱԺ–ի շենքի մոտ։

«Հենց նոր տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀԿ–ն ժամը 19։30–ին գումարելու է արտահերթ նիստ օրինագծի շուրջ քվեարկության համար, և ես կոչ եմ անում բոլորին հենց հիմա հավաքվել ԱԺ–ի շենքի մոտ», – ասաց Փաշինյանը։ 

Նա նաև կոչ արեց պատգամավորներին, ովքեր չեն կարծում, որ պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, պարզապես չգնալ խորհրդարան, չգրանցվել և չքվեարկել այդ «խայտառակ օրինագծի» օգտին։

«Կոչ եմ անում քաղաքացիներին հենց հիմա հավաքվել Դեմիրճյանի փողոցի և Բաղրամյան պողոտային խաչմերուկում` խաղաղ ցույց անցկացնելու համար սիրո և համերաշխության բողոքի ակցիայի շրջանակում», – նշեց ՀՀ վարչապետը։

Այսօր ՀՀ վարչապետն այցելել էր ԱԺ, որպեսզի հանդիպի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկի «ԱԺ–ի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք առաջարկել է ՀՀԿ–ն։ 

Փոփոխությունների էությունն այն է, որ նոր կարգավորումն անդրադառնում է երկու ասպեկտների. եթե նիստը չի կարող կայանալ, քանի որ ոչ ապահովվել քվորում և եթե նիստն անցկացնելու համար առկա է անհրաժեշտ քվորում, ապա ստեղծվում են խոչընդոտներ պատգամավորների մասնակցության համար կամ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պատճառով խոսնակի գործողություններն արդյունք չեն տալիս։ Այդ դեպքում առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել առաջացած հանգամանքների վերացումից հետո։–0–