Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

02.03.2018, 12:56
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների կառավարության ղեկավարներն ուղևորվել են ՀՀ կառավարություն, որտեղ կայանալու են հայ-վրացական բանակցությունները նախ նեղ, այնուհետև՝ ընդլայնված կազմով:-0-