Հայաստանի ԱԳՆ-ն պատմել է Փաշինյանի`Իրան կատարելիք այցի մասին
05.02.2019,
14:11
Օրերս Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարին պաշտոնական այցով կայցելի Իրանի Հանրապետություն:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան առաջիկա այցի մանրամասները:
Օրերս Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարին պաշտոնական այցով կայցելի Իրանի Հանրապետություն:
«Այցն Իրան նախատեսված է փետրվարի վերջին, դեռ չեմ կարող ներկայացնել օրակարգի մանրամասները, սակայն այցի շրջանակում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը, որը բնորոշ է երկու բարեկամ երկրներին», - ասաց Նաղդալյանը:
Նա նշեց, որ օրակարգի մանրամասները կհրապարակվեն այցին ընդառաջ:-0-