Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
27.07.2018,
18:52
Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր` հուլիսի 27-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–