Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի և Ղարաբաղի շփման գծում իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

02.12.2016, 17:23
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա:
Հայաստանի և Ղարաբաղի շփման գծում իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ՏԱՎՈՒՇ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այն հրետակոծությունները, որոնք տեղի են ունենում գրեթե ամեն օր` հատկապես գիշերային ժամերին, արդեն որոշակի առումով նորմա են դարձել:

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԶՈի-ները լիովին վերահսկում են իրավիճակը և հետևում են թշնամուն», - ասաց նա:

Նա նշեց, որ Պաշտպանության բանակի տեղեկատվական ծառայությունը նախորդ շաբաթ մի քանի անգամ հայտնել է հրետակոծությունների մասին, այդ թվում` ոչ հրաձգային զինատեսակներից, սակայն դա լարվածության բարձր մակարդակ չէ:

Խոսելով Ղարաբաղում վիրավորված զինծառայողների մասին` Հովհաննիսյանը նշեց, որ եթե մամուլի ծառայությունն այդ մասին չի հայտնել, դա նշանակում է, որ անհրաժեշտ չի համարել:

«Ինչ-որ բանի մասին տեղեկացնելն ինքնանպատակ չէ, քանի որ կան խնդիրներ, մարտական իրավիճակ: Մենք հատուկ ոչինիչ չենք թաքցնում, հատկապես, ցավոտ խնդիրներ: Իսկ եթե ինչ-որ բան չի հաղորդվում, ապա դա տեղի է ունենում` ելնելով անվտանգության նկատառումներից», - ասաց Հովհաննիսյանը: -0-