Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկայում

06.06.2019, 16:03
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Փորձում ենք հնարավորինս բաց և թափանցիկ լինել: Պայմանավորվածություն կա, որ կհայտարարենք վայրիի և ամսաթվի մասին: Կարող եմ ասել, որ այդ օրը մոտենում է», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ հարգում է բանակցությունների բոլոր կողմերը և կշարունակի հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների:-0-