Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի պետական համակարգում պարգևատրման սկզբունքը կվերանայվի, պետք է բարձրացվեն աշխատավարձները. փոխվարչապետ

30.01.2019, 14:09
Պետհամակարգի աշխատակիցների պարգևատրման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել հայ հասարակության շրջանում և ԶԼՄ-ներում:
Հայաստանի պետական համակարգում պարգևատրման սկզբունքը կվերանայվի, պետք է բարձրացվեն աշխատավարձները. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական համակարգում կվերանայվի պարգևատրման սկզբունքը, պետք է բարձրացվեն աշխատավարձները, չորեքշաբթի ՀՀ փոխվարչապետ Տիգրա Ավինյանն ասաց այդ մասին լրագրողների հետ զրույցում:

Պետհամակարգի աշխատակիցների պարգևատրման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել հայ հասարակության շրջանում և ԶԼՄ-ներում, մասնավորապես, որոշ մարզպետներ 2018 թ.-ի արդյունքներով ինքն իրենց պարգևատրումներ և 13-րդ աշխատավարձ են դուրս գրել: Պարգևատրումներ ստացել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ անձամբ նա ստացել է 0 դրամ պարգևատրում, իսկ ամեաբարձր պարգևատրումներ, ըստ ԶԼՄ-ների, ստացել են Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները` 9 մլն դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրումները բացատրել է, որ, ըստ երկրում գործող համակարգի, դա եղել է աշխատավարձի մաս:

«Անհրաժեշտություն կա պետծառայության ամբողջ համակարգի վերանայման մեջ, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հարցի բարոյական կողմին», - ասաց Ավինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ իսկապես մրցունակ պետական համակարգի կայացման համար անհրաժեշտ է վերանայել պետծառայության համակարգը և պետական հատվածի աշխատավարձները մոտեցնել գոնե մասնավոր հատվածի մակարդակին:

«Մենք պետք է մրցունակ դարձնենք պետծառայության աշխատավարձները, որպեսզի լավագույն կադրերը ինչ–որ փուլում չգնան մասնավոր հատված», - ասաց Ավինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ավանդույթի, ամեն երեք ամիսը մեկ պետծառայողների որոշակի հատված ստանում է պարգևատրում: Նա հիշեցրել է նաև որակյալ մասնագետներով պետական ապարատը համալրելու խնդրի մասին`նշելով, որ նախարարների պաշտոննների համար հրավիրվող անձինք ստանում են 5-6-10 մլն դոլար և չեն ցանկանում աշխատել պետական համակարգում 400-600 հազար դրամ աշխատավարձով:-0-