Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

24.11.2017, 19:38
ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կողմերը նախաստորագրել են դեռ 2017 թ.–ի մարտի 21–ին։

Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Նոր համաձայնագրում, մասնավորապես, դիտարկվում են Հայաստան–ԵՄ փոխգործակցության ամրապնդման հնարավորություններ այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, առևտուրն ու ներդրումային նախագծերը։

Մինչև համաձայնագրի ստորագրումը ԵՄ բոլոր երկրները պետք է հավանության արժանացնեին փաստաթուղթը։–0–