Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը

08.05.2019, 11:41
Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը:
Հայաստանում կկրճատվի նախարարությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների դեմ քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչը 2-ի:

Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները կմիաձուլվեն կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիացվեն էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիացվեն` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակարուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի և կստանա թվայնացման և ռազմական արդյունաբերության հետ կապված լիազորություններ: Սփյուրքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուրքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:-0-