Հայաստանը չի կողմնորոշվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակման շուրջ. ԱԳՆ

Հայաստանը չի կողմնորոշվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակման շուրջ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի կողմնորոշվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցում, քանի որ հարցը դեռ չի ստացել վերջնական լուծում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանալ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նախօրեին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը Ղրղըզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի աջակցությունն է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: ՀԱՊԿ ներկայիս նախագահող երկիր Հաաստանը պնդում է իր ներկայացուցչի նշանակման վրա, քանի որ Յուրի Խաչատուրովն աշխատել է նախատեսված ժամկետի միայն կեսը: Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` առաջարկելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Ներկա պահին Զասի այցը Հայաստան չի նախատեսվում», - ասաց նա` նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:59 20.12.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×