Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 11, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի դյուրացման ուղղությամբ. ԱԳՆ

14.06.2019, 14:36
այաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացման համար:
Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի դյուրացման ուղղությամբ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` ՀՀ–ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով մամուլի ասուլիսին:

«Մենք նաև մտքեր ենք փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարների մասին, ինչը կարևոր փոխադարձ պարտավորություն է` արտահայտված տարբեր երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերում», - ասաց նախարարը:

Ըստ Մնացականյանի, վիզային ռեժիմի ակտիվ ազատականացման համար Հայաստանը ներգրավվել է ուղիղ երկխոսության մեջ անդամ պետությունների հետ, «բնականաբար ԵՄ ինստիտուտների մասնակցությամբ»:

Այս տարվա հունվարի վերջին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշել էր, որ Հայաստանի և ԵՄ միջև վիզաների դյուրացման գործընթացի սկսման կոնկրետ ժամկետ չկա: Միաժամանակ նա նշել էր, որ մինչև Եվրոխորհրդարանի ընտրություններ (2018 թ.-ի մայիս - խմբ) այդ ուղղությումբ որևէ նախաձեռնություններ չեն լինի, չնայած Եվրոպական հանձնաժողովը դրական է այդ հարցում:-0-