Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+35

Լավրով. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները գրեթե նույնն են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

22.04.2016, 16:16
Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները գրեթե նույնն են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ուրբաթ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրով. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները գրեթե նույնն են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները գրեթե նույնն են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ուրբաթ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պայմանավորվել ենք ամրապնդել արտաքին քաղաքական ուղղվածությունը ՄԱԿ–ում, ԵԱՀԿ–ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, այլ ձևաչափերում», – ասաց Լավրովը։

Նրա խոսքով` կողմերը սերտորեն համաձայնեցնելու են մոտեցումները Եվրոպայում և եվրոատլանտյան երկրներում տեղի ունեցած գործընթացների շուրջ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում և հավաքական ու անբաժանելի անվտանգության հարցում։ 

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածքում։

«Ողջունում ենք Երևանի նախաձեռնությունները, որոնք ուղղված են ԱՊՀ հեղինակության հետագա ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետ աշխատանքի բարձրացմանը», – ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովն ընդգծեց, որ իր հայ գործընկերոջ հետ ունեցել է բավականին ինտենսիվ բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը հաստատել են, որ հետամուտ են կանոնավոր քաղաքական երկխոսությանը բարձր և բարձրագույն մակարդակներում։ 

Նա ավելացրեց, որ երկու երկրների առաջնորդները շատ հաճախ են շփվում։ Մասնավորապես, այս տարվա մարտին աշխատանքային այցով Մոսկվա է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցով Երևանում է եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Կանոնավոր շփումների մեջ են մեր նախարարները, խորհրդարանների ղեկավարները։ Այս ամենը մեր սերտ դաշնակցային հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է։ Մեր բանակցությունները ցույց տվեցին, որ մենք հաջողությամբ համագործակցում ենք և՛ երկկողմ հարաբերությունների համատեքստում, և՛  միջազգային կառույցների, առաջին հերթին` ՀԱՊԿ–ի շրջանակում, որտեղ Հայաստանն այժմ նախագահում է», – ասաց Լավրովը։ –0–