Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Մոսկվայի պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա. քաղաքագետ

09.02.2016, 21:17
Մոսկվայի պայմանագրի չեղարկման մասին ռուս պատգամավորների նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա։
Մոսկվայի պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի պայմանագրի չեղարկման մասին ռուս պատգամավորների նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունն, այս մասին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–ին նամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։

Պետդումայի պատգամավորներն առաջարկում են չեղարկել Արարատը Թուրքիային հանձնած պայմանագիրը>>

«Չեմ կարծում, որ լրջորեն կարելի է չեղարկել Մոսկվայի պայմանագիրը։ Այդ չեղարկումը դժվար թե ինչ–որ բան փոխի իրավաբանական իրականության մեջ», – ասել է Իսկանդարյանը։

Միաժամանակ նա կասկած հայտնեց, որ այդ պայմանագիրը կչեղարկվի Ռուսաստանի խորհրդարանի և նախագահի կողմից։

«Իսկ մինչև այդ դա ռուսական երևույթ է, որը նախատեսված է ներքին շուկայի համար։ Չեմ կարծում, որ այդ ամենը որևէ հետևանք կունենա Հայաստանի համար», – ասել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նաև կարծում է, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկման մասին ռուս պատգամավորների հայտարարությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև քարոզչական պատերազմի փուլերից մեկն է։

Այս նախաձեռնությանը կողմ են նաև «Արդար Ռուսաստանում»։ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով` Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել էր ի վնաս Ռուսաստանի շահերի։ 

Օբուխովը նշել է, որ «անդրկովկասյան երեք հանրապետություններից երկուսը` Վրաստանը և Հայաստանը, չեն ընդունում պայմանագրի պայմանները` այն անարդար համարելով»։ «Պետք է հիշել, որ 1921 թվականին բոլշևիկների իշխանությունը դեռևս բառացիորոն մազից էր կախված` շարունակվում էր օտարերկրյա ինտերվենցիան, քաղաքացիական պատերազմը։ Այդ պայմաններում Խորհրդային Ռուսաստանը չէր կարող ուժ կիրառել և Թուրքիայի վզին փաթաթել պայմանագրի ավելի շահավետ պայմաններ»,– ասում է կոմունիստը։

Պայմանագրի համաձայն` «Կարսի մարզը և նախկին Բաթումի մարզի հարավային մասը (Ռուսական կայսրության կազմում էին 1878 թվականից), ինչպես նաև Էրիվանի նահանգի Սուրմալու գավառն (Ռուսական կայսրությունում էր 1828 թվաիկանից) Արարատ լեռան հետ անցնում էին Թուրքիային»։ -0-