Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում
11.05.2018,
14:57
Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։
«Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:-0-