Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչ ֆորմատով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինչ ֆորմատով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջել է Երևանի փողոցներով, մասնավորապես ծանոթացել է Հյուսիսային պողոտայում անցկացվող սիրիահայերի տոնավաճառի տաղավարներին։ 

Շրջայցի ընթացքում Փաշինյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ–ի հարցերին։

Խոսելով վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակի մասին` Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ դա քաղաքական հարց չէ, այն իրավական հարց է։

«Տեղի են ունենում իրավաբանների բանավեճեր։ Օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ առաջադրման անհրաժեշտության հետ կապված մեկնաբանությունը ճիշտ չէ»,– ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաև անդրադարձել է այն հարցին, որ եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի:

«Դա մաքուր իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- նշել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Անդրադառնալով այն հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, թե դաշինքով` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով։

«Մեծ հավանականությամբ այդ դաշինքով  էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե «Ելք» խմբակցության գործընկերները կլինեն այդ դաշինքում, թե, ոչ` ՀՀ վարչապետը նշել է, որ չի կարծում, որովհետև արդեն ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով է հնարավոր:

Հիշեցնեն, որ հոկտեմբերի 16–ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:56 17.10.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×