Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը խոսել է Պուտինի հետ նախապատրաստվող հանդիպման մասին

06.03.2019, 15:13
Հարցին, թե սպասվում է հանդիպում Պուտինի հետ, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել:
Փաշինյանը խոսել է Պուտինի հետ նախապատրաստվող հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման մասին և ներկայացրել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը:

Հարցին, թե սպասվում է հանդիպում Պուտինի հետ, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել:

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ, Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ուեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրիչի պաշտոնական այցը Երևան, և իմը` Մոսկվա», - ասել է Փաշինյանը` նշելով, որ կոնկրետ ժամկետներ դեռ չկան:

Հայ-ռուսական օրակարգը

«Դուք գիտեք, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան դրա էությունը, պատճառները: Քանի որ, ցավոք, մինչև հիմա Ռուսաստանի շատ փորձագիտական շրջանակներ փորձում են ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որպես, այսպես կոչված, հերթակա «գունավոր հեղափոխություն», - մանրամասնել է Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի, շատ կարևոր է, որպեսզի ռուս բարեկամները և գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը չունի ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ և ոչ մի արտասահմանյան ուժ ներգրավված չէր այդ գործընթացում:

«Դա ազգային և իմ անձնական արժանապատվության հարցն է: Նման մեկնաբանությունները, որ ինչ-որ մեկը օգտագործել է հայ ազգին իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական են մեզ համար: Հայաստանն անկախ երկիր է, անկախ ազգ` արժանապատվության բարձր զգացումով», - հայտարարել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է լինել հուսալի գործընկեր:

«Եվ մենք հուսալի գործընկեր կլինենք բոոր նրանց համար, ում անձամբ համարում ենք հուսալի գործընկեր, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Իսկ ոչ հուսալի գործընկերներին պետք է գնահատենք` արժե, արդյո՞ք, համարել նրանց մեր գործընկերները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:-0-