Փաշինյանը նշել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնի թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի նիստի ժամանակ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի թեկնածուի անունը։
«Ես արդեն ընդունել եմ որոշում և շուտով Գաբրիել Ղազարյանի թեկնածությունը կներկայացվի նախագահի հաստատմանը», – ասաց Փաշինյանը։
Գաբրիել Ղազարյանն այս պահին զբաղեցնում է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը։ Ավելի վաղ (2014թ.–ից մինչև 2017 թ.–ի սեպտեմբերի 27–ը) նա արդեն աշխատել է այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնում։
Սպարտի նախարարի պաշտոնը մնացել է թափուր այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին և մարզպետերին պաշտոններից ազատելու մասին։–0–