Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Փաշինյանը պատմել է Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապի և սահմանային իրավիճակի մասին

03.10.2018, 18:16
Նիկոլ Փաշինյանը պատմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապի հաստատման և սահմանում իրավիճակի մասին։
Փաշինյանը պատմել է Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապի և սահմանային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՀՀ խորհրդարանի հարց ու պատասխան ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապի հաստատման և սահմանում իրավիճակի մասին։

Սեպտեմբերի 28–ին Դուշանբեում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Ավելի ուշ Փաշինյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են հանձնարարել պաշտպանության նախարարներին նվազեցնել լարվածությունը սահմանին և ոչ միայն, մասնավորապես, խոսքը սահմանային միջադեպերի կանխման մասին է, ինչպես նաև կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման մասին։։

«Ներկա պահին օպերատիվ կապն Ադրբեջանի նախագահի հետ հաստատված չէ, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, և կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին իրավիճակը շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանուն անհամեմատ ավելի հանգիստ է եղել», – ասաց Փաշինյանը։

Պատասխանելով ադրբեջանական գերության մեջ հայտված Հայաստանի քաղաքացու մասին,Փաշինյանը շնեց, որ կառավարությունը համապարփակ տեղեկություն ունի բոլոր դեպքերի մասին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել այն պատգամավորներին։–0–