Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը պատմել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանին հաջողվել երկար տարիներ պահել իշխանությունը

22.10.2018, 15:43
Ըստ նրա, Սարգսյանն աշխատանքի մեջ ներգրավում էր պրոֆեսիոնալների։
Փաշինյանը պատմել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանին հաջողվել երկար տարիներ պահել իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվել երկար ժամանակ պահել իշխանությունը։

Ըստ նրա, Սարգսյանն աշխատանքի մեջ ներգրավում էր պրոֆեսիոնալների։

«Բնականաբար, երբ նա ներգրավում էր պրոֆեսիոնալների, նրանց չէր ասվում, որ նրանք զբաղվելու են երկրի թալանով։ Ասում էին` «հանուն պետության, ազգի»։ Հետագայում նրանց խնդրում էին աչք փակել որոշ բաների վրա մինչև որ նրանք սկսում էին հասկանալ, որ խրվել են որոշ գործընթացների մեջ», – ասաց նա լրագրողների հետ զրույցում «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովի կուլուարներում։

Պատասխանելով լրագրողների հարցին` վարչապետի պաշտոնակատարը չբացառեց նաև, որ նոր իշխանությունների շարքերում կլինեն մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև նախկին իշխանությունների որոք։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցակներ կմտնեն ուժեր և մարդիկ, որոնք ինչ–որ կերպ առնչվում էին Հանրապետական կուսակցության հետ։ Այսպես, Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ Մենք ունենք համախմբման խնդիր, և մենք պետք է փորձենք չփակենք ճանապարհը մասնագետների համար», – ասաց Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ յուրաքանչուր պաշտոնյա կկանգնի դատարանի առջև, եթե բացահայտվի, որ ծառայության ընթացքում նա օրենք է խախտել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-