Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը պետք է ընտրի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև. ռուս փորձագետ

02.08.2018, 17:17
Նա ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, որ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ–ի «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) զորավարժությունների։
Փաշինյանը պետք է ընտրի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև. ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգե Լավրովի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշակի ընտրություն կատարի։ Եվ մեր հետագա քայլերը կապված կլինեն այդ ընտրությունից, «Свободная пресса»–ին հարցազրույցում հայտարարել է МГИМО -ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը։

ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտրարել է հուլիսի 31–ին, որ հՀյաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ չեն լինելու։ 

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։ 

«Առաջին հերթին, ես կդադարեցնեի նրանց զենք մատակարարել արտոնյալ պայմաններով։ Այնուհետև կբարձրացնեի գազի սակագինը միչև, այսպես կոչված, առևտրային մակարդակի։ Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է սուբսիդավորի նրանց։ Եթե խնդրեն դուրս հանել մեր ռազմաբազան Գյումրիից` կհանենք։ Սակայն այդ բազան ավելի շատ իրենց է պետք, ոչ թե մեզ։ Չեն ուզում` պետք էլ չէ», – ասել է փարձագետը։

Նա ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, որ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ–ի «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) զորավարժությանը։

«Հայաստանում ղեկավարում են նոր մարդիկ, և իրենք ցանկանում են ցույց տալ իրենց արևմտամետ ուղվացությունը։ Իհարկե, Հայաստանն այստեղ բարդ իրավիճակում է, քանի որ ՀԱՊ–ն ապահովում է իրենց անվտանգությունը։ Խելացի մարդիկ այնտեղ հասկանում են, որ առանց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների Հայաստանի հեռանկարներն անվտանգության ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի առումով, դառնում են շատ մշուշոտ։ Սակայն նրանք ամեն կերպ փորձ են անում մտնել տարբեր Արևմտյան կառույցներ», – նշել է Ալեքսանդրովը։

Ըստ նրա, այդ վարժանքները նույնպես նախատեսված են ցույց տալ Արևմուտքին օրինապահությունը, քանի որ անհնար է այդ վարժանքներն անվնաս կոչել։

«Նրանք անցկացվում են ակնհայտորեն հակառուսական տրամադրությամբ։ Եվ առաջին հերթին ուղղված են նրան, որպեսզի քաջալերել Վրաստանին, որը աննդատ ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակին,սակայն դա ոչ մի ձև չի ստացվում։ Այնպես որ, նմանատիպ խորհրդանշական ժեստերը շատ կարևոր են։ Ստացվում է, որ թեկուզ խորհրդանշական ձևով, սակայն Հայաստանը մասնակցում է հակառուսական միջոցարմանը։ Դա շատ ցավալի է, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է», – նշեց փորձագետը։–0–