Փաշինյանը կրկին սպառնացել է «պառկացնել ասֆալտին և պատերով տալ» և կոչ է արել չքվեարկել ՀՀԿ-ի օգտին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սպիտակում, հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին վախեցնել համարձակվող մարդկանց նրանք ոչ միայն կպառկացնեն ասֆալտին, այլ նաև կտան պատերով:
Ավելի վաղ Երևանու ավագանու ընտրությունների նախընտրական արշավում Փաշինյանն արդեն արդեն հանդես է եկել նման հայտարարությամբ:
Միաժամանակ Փաշինյանը կոչ է արել բոլոր «ազատ» քաղաքացիներին չքվեարքել Հանրապետական կուսակցության օգտին:
«Եթե դու ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ապա մի քվեարկիր Հանրապետական կուսակցության օգտին: Մի քվեարկեք այն ուժերի օգտին, ովքեր փորձել են հաղթանակ գրանցել ընտրություններում ընտրակաշառքի, սպառնալիքների միջոցով և մտածում են, որ Հայաստանում հարցերը հնարավոր է լուծել բռնության և զենքի միջոցով», - հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ անձամբ դուրս կշպրտի Հանրապետաան կուսակցության Երևանի ավագանու այն ներկայացուցիչներին, ովքեր կհամարձակվեն վախեցնել քաղաքացիներին ընտրությունների ժամանակ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ԿԸՀ–ի, ընտրութթյուններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–