Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՌԴ ԱԳ նախարարը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան

28.06.2016, 15:14
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան։
ՌԴ ԱԳ նախարարը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան, երեքշաբթի նշել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուլիսի 4–ին Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում նախատեսված ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով` արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ակտուալ խնդիրների գնահատմանը, միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխագործակցության վերաբերող հարցեր։

«Նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցերը` Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի զարգացման ֆոնին», – նշել է Զախարովան։

 «Հուսով ենք, որ նախարարների երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կկատարի ՀԱՊԿ–ում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման մասին կառույցի անդամ պետությունների նախագահների պայմանավորվածությունների իրականացման գործում», – ընդգծել է Զախարովան։–0–