Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը

10.03.2017, 11:35
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Տողանյանը դիվանագետ է և զբաղեցրել է «Եվրասիական Մեդիա Խումբ» ռուսական մասնավոր ընկերության նախագահի պաշտոնը։

Եսայանը ՌԴ–ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2010 թ.–ի հունվարի 22–ին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը։ 90–ականների վերջին–2000–ականների սկզբին գլխավորել է Արցախի խորհրդարանը։ –0–