Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
18.01.2019,
18:03
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց երկու ամսով երկարաձգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը:
Այս մասին նիստից հետո հայտնեց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը։
Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների գրավի վերաբերյալ միջնորդությունը:Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–