Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ռուստամյանը չի հավատում նախընտրական հարցումների` Դաշնակցության խորհրդարան չանցնելու մասին

09.12.2018, 15:14
«Խորհրդարանական մեծամասնությունը կարող է գործել ինքնուրույն և կարիք չկա լինել այդ մեծամասնության հավելվածը», - ասաց Ռուստամյանը:
Ռուստամյանը չի հավատում նախընտրական հարցումների` Դաշնակցության խորհրդարան չանցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության վերաբերյալ նախընտրական հարցումները միշտ սխալ են, կիրակի` դեկտեմբերի 9-ին, հայտարարեց Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։

Gallup International Association հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հեազոտությունը ցույց է տվել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Դաշնակցությունը» կհավաքի ձայների մոտ 1%-ը:

«Հակառակ վերջի տարիներին անցկացված հարցումների, ըստ որոնց «Դաշնակցությունը» չէր անցնում խորհրդարան, դա տեղի չի ունեցել: Հարցումների ծիծախելի թվեր են ցույց տալիս», - վստահ է Ռուստամյանը:

Մեկնաբանելով խորհրդարան մտնելու դեպքում կոալիցիա կազմելու հնարավորությունը, Ռուստամյանը հայտարարեց, որ «Դաշնակցությունը» չի մտնի այնպիսի կոալիցիա, որտեղ որոշիչ ձայն չի ունենա:

«Խորհրդարանական մեծամասնությունը կարող է գործել ինքնուրույն և կարիք չկա լինել այդ մեծամասնության հավելվածը», - ասաց Ռուստամյանը:

Նա նշեց նաև, որ Դաշնակցության գոյությունը կապված չէ կոնկրետ ընտրություններից:-0-