Տոնոյան. Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ–ում
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ–ում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ դա իր սկզբունքային դիրքորոշումն է այս հարցում։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 2–ի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
ՀԱՊԿ–ում քննարկվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։
«Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես տեղյակ չեմ», – հայտարարեց Տոնոյանը երեքշաբթի խորհրդարանում։
Նրա խոսքով, կան նորմատիվային կարգավորումներ, իսկ որոշումը պետք է ընդունեն պետությունների ղեկավարները։
«Պաշտոնապես չեմ կարող այս պահին որևէ հայտարարություն անել գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածու վերաբերյալ», – ասաց նա` հրաժարվելով մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի առաջադրման մասին խոսակցությունները։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի լույս գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է այլ անձանց հետո նախնական խայմամավորվածությամբ սահմանադրական կարգի տապալման համար: Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հետախուզման մեջ է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:20 06.11.2018