Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Տոնոյան. ՌԴ–ի հետ 200մլն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է

23.07.2018, 13:46
Պաշտպանության նախարարի խոսքով, 200մլն դոլարի հայ–ռուսական վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է։
Տոնոյան. ՌԴ–ի հետ 200մլն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. 200մլն դոլարի հայ–ռուսական վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է, կիրակի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է», – ասաց Տոնոյանը։ 

2015 թ.–ի հունիսին ստորագրվել է համաձայնագիր ՌԴ–ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին ռուսական արտադրության սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին ստորագրված միջկառավարական համաձայնագրով, Ռուսաստանը հայկական կողմին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար։–0–