Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Վիգեն Սարգսյան. 200 մլն դոլարի վարկի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև տարեվերջ

02.10.2017, 13:57
200 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան կավարտվի 2017 թ.–ի վերջին, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Վիգեն Սարգսյան. 200 մլն դոլարի վարկի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան կավարտվի 2017 թ.–ի վերջին, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Զենքի ձեռքբերման գործընթացն ընթանում է բնականոն հունով», – նշեց Սարգսյանը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն ավելի վաղ հաղորդել էր, որ ռուսական սպառազինության մատակարարումը վերջնական փուլում է։

Ռուսական արտադրության սպառազինության մատակարարումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունները 2015 թ.–ին ստորագրել են Երևանին 200 մլն դոլարի պետական էքսպորտային վարկ տրամադրելու համաձայնագիրը, վարկը տրամադրվում է 10 տարով` մինչև 2018 թ.–ի սկիզբը վճարման տարկետմամբ։–0–