ԶԼՄ–ները գրում են «Իմ քայլի» և ԲՀԿ–ի համագործակցության հնարավոր ձևաչափի մասին
09.01.2019,
10:55
ԶԼՄ–ները գրում են «Իմ քայլի» և ԲՀԿ–ի համագործակցության հնարավոր ձևաչափի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը, գրում է «Ժամանակ» թերթը։
Ըստ հրատարակության, ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձևով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է:
«ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր է՝ նաև նախարարական պորտֆելներ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–