Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

29.05.2018, 14:52
Դեմոկրատների կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ի իր էջում դիմել է Թուրքիային` կոչ անելով բացել Հայաստանի հետ սահմանը:
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Դեմոկրատների կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ի իր էջում դիմել է Թուրքիային` կոչ անելով բացել Հայաստանի հետ սահմանը:

«Մենք ճանաչում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Կոչ ենք անում Թուրքիային բացել սահմանը, իսկ Ադրբեջանին` դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ», - գրել է Շերմանը:-0-