Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Առաջիկա օրերին հուշագիր կստորագրվի. Ծառուկյանի խոսնակ

31.01.2017, 20:56
ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները կստորագրեն ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր։
Առաջիկա օրերին հուշագիր կստորագրվի. Ծառուկյանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները կստորագրեն ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր, հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, հաղորդում է Yerkir.am–ը։

Նա նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներն ընթացքի մեջ են:

«Պաշտոնապես դեռ հաստատված չէ օրը, թե երբ կստորագրվի հուշագիրը, բայց որ առաջիկայում լինելու է և նախատեսված է այդ միջոցառումը, դա հաստատ է»,- ընդգծել է Տոնոյանը:

Նա, սակայն չի ցանկացել նշել, թե որ ուժերի հետ հստակ և վերջնական պայմանավորվածություններ կան։

«Այս պահին բազմաթիվ ուժերի հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են. ոմանց հետ ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, սակայն ես այդ մասին դեռևս չեմ բարձրաձայնի»,- նշել է Տոնոյանը:–0–