Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Այսօր 20 ցուցարար է բերման ենթարկվել. ոստիկանություն.

19.04.2018, 11:20
Այսօր առավոտյան 20 ցուցարար է բերման ենթարկվել ոստիկանության ստորաբաժանումներ:
Այսօր 20 ցուցարար է բերման ենթարկվել. ոստիկանություն.

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան 20 ցուցարար է բերման ենթարկվել ոստիկանության ստորաբաժանումներ, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ոստիկանության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանին։

Հիշեցնենք, որ այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։

«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։–0–