Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դատարանը որոշել է թողնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի` Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նրան ազատ արձակելու մասին ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-