Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 11, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Դմիտրի Մեդվեդևն ապրիլին կայցելի Երևան

06.03.2019, 15:38
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում:
Դմիտրի Մեդվեդևն ապրիլին կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամկետները:

«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, և բոլոր վարչապետները, այդ թվում` Դմիտրի Անատոլիչը, կժամանեն Երևան», - ասել է նա:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում:-0-