Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում կանցկացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում

17.02.2014, 12:55
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում կանցկացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,– ասվում է հաղորդագրությունում։-0-