ԵՄ-ի հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահ
13.01.2016,
16:04
Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է չորեքշաբթի Հայստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ:
«Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո, Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար»,-ասված է հաղորդագրությունում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին:-0-