Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանի խորհրդարան է մտնում հինգ կուսակցություն. exit-poll.

06.05.2012, 18:45
Հայաստանի խորհրդարան է մտնում հինգ կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրիանց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները՝ ըստ exit-poll-ի տվյալների, որն իրականացրել է Gallup International Association-ը:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարան է մտնում հինգ կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրիանց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները՝ ըստ exit-poll-ի տվյալների, որն իրականացրել է Gallup International Association-ը:

Ըստ ժամը 18:00-ի տվյալների՝ ՀՀԿ-ն կստանա 44,44%, ԲՀԿ-՝ն 28,81%, ՀԱԿ-ը– 6,33%, ՕԵ-ն՝ 6,16%, Ժառանգությունը՝ 5,92%, ՀՅԴ-ն՝ 5,18%: exit-poll-I տվյալներով՝ Դեմկուսը կստանա 0,51%, Կոմկուսը՝ 2,2%, Միավորված հայերը՝  0,45%: 
Exit-poll-ն իրականացվել է 131 ըտնրատեղամասում, դրան մասնակցել է 20 հազ. մարդ: 

«Կարելի է արդեն վստահաբար ասել, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջատարներն են և անցնում են խորհրդարան, ինչ վերաբերում է ՀԱԿ դաշինքին, Ժառանգություն, ՕԵ. ՀՅԴ կուսակցություններին, ապա հարցվածների 40%-ը, որոնք հրաժարվել են պատասխանել Exit-poll-ի հարցերին, կարող են զգալիորեն ազդել այդ կուսակցությունների արդյունքների վրա»,- «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: 

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը: ՀԱԿ-ը միակ դաշինքն է, այդ պատճառով պետք է հավաքի ձայների 7 տոկոսը:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բոլոր՝ 1982 ընտրատեղամասերը փակվել են ժամը 20.00-ին: 

Վերջին՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն. 300 հազ. 117 մարդ՝ ընտրողների 51,53%-ը:--0--