Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին և աջակցություն է խոստացել

18.12.2018, 16:42
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին և աջակցություն է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին, նշվում է ՀՀ կառավարության տելեգրամում:

«Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ֆրանսիայի նախագահը ընդգծել է երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։

Նա նշել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով ՀՀ-ն ցանկանում է բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։ 

«Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը», - նշել է նա։-0-