Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ղարաբաղյան կարգավորման ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում. Զոհրաբ Մնացականյան

24.04.2019, 13:52
Ներկա պահին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում:
Ղարաբաղյան կարգավորման ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ներկա պահին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում: Այդ մասին այսօր` ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելուց հետո:

«Ամենն արտացոլված է մեր հայտարարությունում: Մենք քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումները և դիրքորոշումները: Դա բնական է, և դա փաստ է: Սակայն այսօր մենք ոչ մի փաստաթուղթ չենք քննարկում», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե համապատասխանում է, արդյոք, իրականությանն ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, նախարարը հայտարարեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ:

Ըստ նրա, Մոսկվայում ապրիլի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, սակայն կոնկրետ որոշում չի ընդունվել:-0-