Հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա, երեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը շփման գծում իրավիճակի փակ քննարկումից առաջ։
«Այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա», ասաց Տոնոյանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–